ՌազմականՎերլուծությունՏարածաշրջան

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմական գործողությունների

2020թ. սեպտեմբերի 19-ի առավոտյան, ադրբեջանական համազգային լիդեր Հեյդար Ալիևի  հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետ, Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել ադրբեջանական բանակի ղեկավարության հետ: Հասանովն ասել է. «Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները և ինչպես երևում է Հայաստանի ռազմական ու քաղաքական ղեկավարության ռազմական հռետորաբանությունից, տեղի ունեցող մոբիլիզացիոն աշխատանքներից և տարածաշրջանում արտաքին ուժերի մասնակցությունից, ակնհայտ է դառնում, որ Հայաստանը մտադիր է սրել իրավիճակը: Այս ամենը հաշվի առնելով` Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող բոլոր ուժերն ու միջոցները  պետք է պատրաստ լինեն ոչ միայն ցանկացած գործողությունների կանխարգելմանը, այլև պատասխան գործողություններ ձեռնարկելուն»: Նախարարը հրամայել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել հետախուզական գործունեությանը, մարտական ապահովմանը և ձեռնարկել կազմակերպչական գործողություններ բոլոր ուղղություններով:

Հասանովը հանձնարարել է հստակեցնել մարտական հաշվարկները և մոբիլիզացիոն ռեսուրսները համապատասխան կառույցների հետ ու պատրաստվել տարբեր մասնագիտության պահեստազորայինների հավաքագրման, դաշտային վարժանքների ու մարտական պատրաստության մարզանքների:

Ադրբեջանի նախարարի ելույթի վերջին պարբերությունը պետք է առանձնապես ոգևորի հանրապետության բնակչությանը, որը կարոտում է տոտալ մոբիլիզացիան ու պատերազմը:

Ինչպես և ենթադրվում է, նախարար Հասանովը հին ավանդության համաձայն, նախընտրել է չհստակեցնել, թե արտաքին ուժերի ինչ մասնակցության մասին կարող է խոսք գնալ, չանդրադառնալով այն հարցին, թե ինչ նկատի ունի տարածաշրջանում արտաքին ուժ ասելով: Հավանաբար նա նկատի ունի թուրքական զինված ուժերը, որոնք արդեն երկու ամիս է տեղակայվում են իր երկրի տարածքում ու իրականացնում են տարբեր զորքերի երկարատև զորավարժություններ, համատեղելով դրանք շքեղ տոնակատարությունների հետ, ինչպիսին էր Բաքվի ազատագրման օրը «հայ-բոլշևիկյան օկուպացիայից»:

2019 թվականին ադրբեջանական բանակի անձնակազմը թուրքական զինված ուժերի հետ միասին մասնակցել է ցամաքային զորքերի, հատուկ գործողությունների ու ռազմաօդային ուժերի 11 միջազգային (վրացական զինծառայողների մասնակցությամբ) և երկկողմ զորավարժությունների ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի տարածքում: 2020 թվականին եթե անգամ դրանց քանակը մեծ չլինի, ապա զենքի, ռազմական տեխնիկայի ու անձնակազմի ընդգրկվածության չափով այն շատ ավելի ծավալուն է:

Տե’ս նաև` Թուրքիան վարձկաններ է հավաքում Ադրբեջան ուղարկելու համար

Նոր ԱԹՍ Ադրբեջանի սպառազինության մեջ

Համատեղ զորավարժությունների բարդ ենթատեքստը

Ադրբեջանին թուրքական ԱԹՍ-ի մատակարարման հարցում խնդիրներ կան

Թուրքիան կօգնի Ադրբեջանին ռազմական տեխնիկայով եւ ահաբեկիչներով

Էդուարդ Առաքելյան

Կարդալ ավելին

Առնչվող հոդվածներ

Back to top button
Close