Ռազմական

Ադրբեջանցիները հիմա էլ Իրանին են մեղադրում

Իրանի տարածքով ռուսական ռազմական տեխնիկա Հայաստան թողնելու համար

Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը կրկին աղմուկ են բարձրացրել Հայաստան ռուսական սպառազինության մատակարարման հետ կապված: Այս անգամ արդեն թիրախն Իրան է, Իսլամական Հանրապետությանը մեղադրում են  իրանական Նորդուզ սահմանային կետով Հայաստանին ռուսական մատակարարումների հետ կապված: Սոցցանցերում ԿԱՄԱԶ ավտոմեքենաներով բարձած իրանական մեծ բեռնատարների լուսանկարներ են տեղադրվել:

Լուրը տարածվեց նաև ադրբեջանական լրատվամիջոցներով, ինչից հետո արձագանքեց Բաքվում Իրանի դեսպանատունը: Ադրբեջանական Սալամնյուզին իրանական դեսպանատունը հայտնել է. «Կապված որոշ լրատվամիջոցների կողմից տարածած լուրի հետ, ըստ որի Իրանի Իսլամական Հանրապետության Նորդուզ սահմանային կետով Հայաստան են տեղափոխվել ռուսական սպառազինություն և տեխնիկա, հայտարարում ենք, որ այդ տեղեկությունը սուտ է և չհիմնավորված: Այդ տեղեկությունները կոչված են ստվերել երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության զարգացող հարաբերությունները, և ամբողջովին չեն համապատասխանում իրականությանը»:

Վերջին ամիսներին ադրբեջանական կողմը սկսել է մեծ խանդով վերաբերել Ռուսաստանից Հայաստան սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումներին, ընդ որում, շատ լավ իմանալով, որ բոլոր այդ մատակարարումները տեղի են ունենում հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում և կրում են օրինական բնույթ: Դեռևս վերջերս ԿԱՄԱԶ մակնիշի մեքենաների մատակարարման հետ կապված նմանատիպ պահանջներ են ներկայացվել Վրաստանին, ինչպես նաև Սերբիային էին մեղադրել Հայաստանին մեծ քանակությամբ հրետանային արկերի և սերբական արտադրության տարբեր տրամաչափի ականանետերի վաճառքի համար:

Էդուարդ Առաքելյան

Կարդալ ավելին

Առնչվող հոդվածներ

Back to top button
Close