ՌազմականՏարածաշրջան

Թուրքիան վարձկաններ է հավաքում Ադրբեջան ուղարկելու համար

«Աֆրին-Սիրիա» կազմակերպությունը տեղեկացնում է, որ թուրքական զինված մարտիկները Սիրիայում մոբիլիզացնում են երիտասարդ վարձկանների` Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմի համար: Այդ նպատակով այսպես կոչված Սիրիական ազգային բանակից աշխարհազորայիններ, ինչպես նաև որոշ դասալիք սպաներ են հավաքվում և ուսուցվում: Նրանք մարզական պատրաստություն են անցնում Աֆրինի ու Իդլիբի միջև ընկած շրջաններում տեղակայված ճամբարներում:

Կազմակերպությունը նշում է, որ բարձր աշխատավարձերը գայթակղում են նաև քուրդ երիտասարդ տղամարդկանց, որոնք ապրում են այդ շրջաններում, բայց մնացել են առանց աշխատանքի ու գոյության միջոցների:

«Աֆրին-Սիրիա» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով արդեն Ադրբեջան են ժամանել մոտ 150 վարձկաններ Աֆրինից, հիմնականում «Սամարղանդ» թուրքմենական խմբավորումից:

Մարզումների ժամանակ Աֆրիննի ու Իդլիբի թուրքական ճամբարներում յուրաքանչյուր նորակոչիկ ամիսը ստանում է 2000 դոլար: Այդ գումարը կրկնապատկվում է ռազմական պատրաստության ավարտից հետո:

«Խավար-Քիլիս» սահմանային անցագծով վարձկանները սովորաբար հայտնվում են  Թուրքիայի տարածքում, որտեղ նրանք պատրաստվում են Ադրբեջան մեկնելուն:

Չի բացառվում, որ Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի պատերազմում մասնակցելու են թուրքական զինծառայողներ՝ ինչպես հրահանգիչներ ու մասնագետներ, այնպես էլ շարքային զինվորներ, և դրա հավանականությունը բավական մեծ է: Այդպիսով, Թուրքիան տարբեր պատերազմներ ուղարկելուց առաջ, որոնցում Թուրքիան ուղղակի ներգրավվածություն ունի, օրինականացնում է իր վարձկաններին՝ նրանց տալով թուրքական զինծառայողների կարգավիճակ:Ինչպես օրինակ Սիրիայում և Լիբիայում:

Ադրբեջանն արդեն ուներ դրսից վարձկանների ներգրավման փորձ Արցախի դեմ պատերազմում՝ 90-ական թվականների սկզբին: Վարձկաններ բազմաթիվ խմբավորումներ հավաքվել էին աֆղանական մոջահեդներից, ստեղծվել էին խմբեր Չեչնիայից, Ուկրաինայից և Ռուսաստանի Դաշնության մի շարք շրջանների ուղիղ զինկոմիսարիատներից: Իհարկե, հետագայում, վարձկանների խմբերի մի մասը բավական անհարմարություններ պատճառեց ադրբեջանական ղեկավարությանը, և նրանց հետագայում պետք եղավ բռնել ու բանտ նետել կամ արտաքսել երկրից:

Ինչևէ, այսօր մենք ունենք Թուրքիայի՝ Սիրիայում ու Լիբիայում վարձկան խմբերի պատրաստման ու օգտագործման հակառակ օրինակը, որտեղ առաջին հերթին շեշտը դրվում է կարգապահության, կազմակերպվածության ևհամակարգողների ու վարձկան խմբերի ղեկավարների միջոցով թուրքական Գլխավոր շտաբի անմիջական ենթակայության վրա:

Turkey sends mercenaries from Afrin to to fight in AzerbaijanThe Syrian armed factions affiliated with the Turkish…

Опубликовано Human Rights Organisation -Afrin -Syria Среда, 9 сентября 2020 г.

Էդուարդ Առաքելյան

Կարդալ ավելին

Առնչվող հոդվածներ

Back to top button
Close